Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը
12.10.2020 | 22:31

Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հաղորդում է Reuters-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը»:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ